ԱՄՆ Բոստոն քաղաքում ավտոբուսի վթարի արդյունքում տուժել է 34 մարդ,  նրանցից 5 –ի վիճակը ծանր է, հաղորդում է  Reuters-ը:

Ուղեւորատար ավտոբուսը բախվել է կամրջի բետոնե եզրին: Ավտոբուսում գտնվել է 42 մարդ, հիմնականում բարձր դասարանցի երեխաներ եւ նրանց ուղեկցող մեծահասակներ: Ավտոբուսից վիրավորներին դուրս բերելու համար փրկարարներից  մի քանի ժամ է պահանջվել: