Լոնդոնում` Բուքինգհեմյան պալատի մոտ հայտնվել է մի տղամարդ` երկու դանակ ձեռքին: Դրանցից մեկը տղամարդը սեղմել է իր կոկորդին: Ոստիկանությունն` անկոչ հյուրին հանդարտեցնելու համար, էլեկտրաշոկի սարք է  օգտագործել: Տղամարդուն կալանավորել են` հասարակական կարգը խախտելու համար:

Ինչպես հայտնում է Telegraph թերթի համացանցային պորտալը` Լոնդոնի 54-ամյա բնակիչ Թալհաթ Ռեմանը, փետրվարի  3-ին, Բուքինգհեմյան պալատի պահակների հերթափոխի ժամանակ, երկու դանակ է հանել եւ ոստիկանների մոտենալուն պես դրանցից մեկը մոտեցրել է իր կոկորդին: Կարգազանցին ոստիկաններն էլեկտրաշոկի են ենթարկել, գրում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Հասարակական կարգը խախտելու հետ մեկտեղ, տղամարդուն մեղադրել են նաեւ հասարակական վայրում կտրող գործիք կրելու համար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը եւ նրա ամուսինը` արքայազն Ֆիլիպը, դեպքի պահին գտնվել են Նորֆոլքում` Սանդրինգհեմի պալատում: