Մոսկվայի «Օլիվա» ռեստորանում փետրվարի 8-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 40 մարդ, բայց նրանցից միայն մեկն է հայտնի ոստիկանությանը, միակ վիրավոր եւ հիվանդանոց տեղափոխված 38-ամյա Արթուր Հակումյանը: Ինքը` Հակումյանը պնդում է պատահական է վիրավորվել, թեպետ Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում պաշտպանության տակ է վերցվել: Հակումյանը ծանր վիրավորվել է ոտքերից:

Lifenews-ի հետ զրույցում հիվանդը պատմել է, թե այդ երեկոյան նստած է եղել ռեստորանում եւ աղջկա է սպասել: «Երբ սկսվեցին կրակոցները, ես վազեցի աստիճանների մոտ, բայց վիրավորվեցի»,- ասել է նա` հավելելով, թե չի տեսել կրակողներին եւ չի ճանաչում նրանք: Վնասվածքնեը բավական լուրջ են եղել, եւ Հակումյանը դիմել է մոտակա կլինիկա:

Նրան նախ տեղափոխել են վերակենդանացման բաժին, իսկ երբ վիճակը կայունացել է, ոստիկանները վերցրել են հսկողության տակ:

Հիշեցնենք, որ այցելուների երկու խմբերի միջեւ հակամարտությունը փետրվարի 8-ին վերաճել էր զենքով հաշիվներ պարզելու, փոխադարձ կրակոցներ էին սկսվել: Ականատեսները հաստատում են, որ փոխհրաձգությունը տեւել է 20 րոպե: Սրճարանում ատրճանակով  դիրքավորվածներին դիմակայել են ուրիշ խմբի ինքնաձիգով զինված անդամներ:

Դեպքի վայրում ոստիկանները մետաղյա եւ պլաստիկե գնդակներ եւ 18 փամփուշտ էին հայտնաբերել: Կատարվում է քննություն: