Եգիպտոսի երիտասարդությունը պաշտպանել Կահիրեի 4 ուսանողներին, որոնք ձերբակալվել են փետրվարի վերջին` հասարակական վայրում հայտնի Harlem Shake պարելու համար: Մի քանի հարյուր երիտասարդ եգիպտացիներ Harlem Shake են պարել «Մահմեդական եղբայրների» շտաբ-բնակարանի պատուհանների մոտ:

Ինտերնետ-ակտիվիստները Facebook-ում խումբ են ստեղծել, որտեղ կոչ են արել բոլորին, ովքեր անտարբեր չեն իշխանությունների ամենաթողության նկատմամբ, գալ Կահիրեում «Մահմեդական եղբայրների» շտաբի մոտ եւ «ցույց տալ նրանց, թե ով է փողոցի տերը»: Այդ կոչն ունեցել է իր ազդեցությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

Մոտ 400 մարդ, որոնց մի մասը եղել է մինչեւ գոտկատեղը մերկացած, իսկ մնացածը` զվարճալի հագուստներով, պաչել են «արգելված պարը»: Ուրախ երիտասարդները դիմելով երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին, վարկարկել են «Հեռացիր, հեռացիր»:

Ինչպես հաղորդում է MIGNews-ը, պարը կատարելիս «Մահմեդական եղբայրների» գրասենյակում գտնվողները փակել են շենքի դուռը եւ հանգցրել սենյակների լույսերը: