Մոսկվայի «Շարեմետեւո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցները իսկական գանձ են գտել Դուբայից ժամանած չվերթի ուղեւորներից մեկի պայուսակում: Տղամարդը փորձել է անօրիանակորեն 26 հազար ադամանդ մտցնել Ռուսաստան, որի ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 150 գրամ:

Նման բեռի արժեքը մոտ 5 մլն ռուբլի է, հաղորդում է Vesti.ru-ն: Տարբեր ձեւի եւ գույնի թանկարժեք քարերը փաթեթավորված են եղել պոլիէթիլենե տոպրակներում: Բացի այդ, մաքսանենգի մոտ հայտնաբերվել է 300 տուփ iPhone 5, իհարկե, առանց գաջեթների: