Մարտի 13-ի երեկոյան Մոսկվայի կրկեսում ներկայացման ժամանակ մեծ բարձրությունից վայր է ընկել քենիացի ակրոբատը:
Ակրոբատ Քրիստոֆեր Կարո Կազունգուն մասնակցում էր խմբակային թռիչքին: Եզրափակիչ համարի ժամանակ պոկվել է անվտանգության ճոպանը: Արտիստը բերանքսիվայր ցած է ընկել: Անմիջապես շտապօգնություն են կանչել: Նա գտնվոմ է վերակենդանացման բաժանմունքում` ծանր վիճակում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ «Նովիե իզվեստիա»-ի` տղամարդն ստացել է առաջին ողի կոտրվածք:
23-ամյա քենիացին ընկել է 25 մ բարձրությունից: Նա մասնակցում էր խմբակային «միլենիում» օդային թռիչքին` Վլադիմիր Դովեյկոյի ղեկավարությամբ:
Դժբախտ պատահարի պատճառը դեռ պարզ չէ: Անվտանգության ճոպանն արտոնագրված է, այն պատրաստվել է Գերմանիայում:











