Ավստրալիայում ձախողակ գողը կոտրել է ապակե դռներն ու վնասվածքներ ստացել` փորձելով հնարավորինս արագ փախուստի դիմել հանցագործության վայրից: Խոշոր առեւտրային կենտրոնի տեսախցիկները Պետր քաղաքում արձանագրել են գողի` այցելոից խլած պայուսակով փախչելու անհաջող փորձը:
Երիտասարդը, ամուր գրկած այուսակը, չի նկատել ապակեպատ դուռն ու ամբողջ թափով մխրճվել է դռան մեջ: Նա փշրել է ապակին եւ կորցրել գիտակցությունը: տուժածի մոտ են վազել պատահական անցորդները, որոնք, ոչինչ չկասկածելով, փորձել են օգնել նրան: Վրա է հասել նրա հանցակիցը, եւ ընկերոջը քարշ տվել դեպի մեքենան:
Առեւտրային կենտրոնի աշխատակիցը պահանջել է ձերբակալել նրան, սակայն հանցագործները փախել են: Այժմ նրանց որոնում է ավստրալական ոստիկանությունը:











