Բրազիլիայի Սան Պաուլոյի բնակչուհին իր կյանքը վտանգի է ենթարկել եւ հրաշքով է ողջ մնացել: Աղջիկը հեռախոսը պատահմամբ գցել է երկաթգծերին եւ առանց երկար մտածելու՝ ցատկել հետեւից: Հաշված վայրկյաններ անց ժամանել է գնացքը, հաղորդում է Vesti.ru-ն:
Մարդուն փրկելու անհավանական դեպքը կատարվել է սարսափած ականատեսների աչքի առաջ: Տղամարդիկ երկաթգծերից դուրս են բերել երիտասարդ աղջկան՝ նախքան գնացքի մոտենալը:
Միջադեպը կատարվել է մարտի 31-ին: Գնացքին սպասելիս աղջիկը ցած է գցել իր iPhone-ը: Այն ափսոսալով՝ նա ցատկել է անմիջապես երկաթգծերին:
Հավանաբար բրազիլուհին պարզապես չի նկատել մոտեցող գնացքը: Նա հաստատ կզոհվեր, եթե երկու տղամարդիկ օգնության չհասնեին: Արտակարգ միջադեպից ցնցված ականատեսները կատարվածը նկարել են եւ տեղադրել YouTube-ում:











