Ցավոք վերջին շրջանում «Շիրակ Կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիի ժամանակավոր կացարաններում եւ խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները:

Ապրիլի 22-ին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպել են նման եւս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատեւ հիվանդությունից հետո երիտասարդ մահացած որդու հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:

Առավել մանարամասը՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: