Այսօր ցանկացած գյուղից գալիս են այստեղ ու թելադրում են: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, Երեւանի Նուբարաշեն թաղամասի բնակիչերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով՝ մենք չենք կարողանում ասել.. «Գիտե՞ս ինչ, տղա ջան, եթե եկել ես մեզ մոտ, դարձել երեւանցի, ապրի  մեր Երեւանի կյանքով, այլ ոչ թե արի այստեղ լկտիությամբ զբաղվի, մեր աղջիկների հետեւից ռեպլիկներ թող կամ ինչ-որ մի բան արա»: Ժամանակն է, որ այդ լկտիների ականջները քաշենք: Ես դեմ չեմ, որ  գյուղից նորմալ մարդիկ գան եւ այստեղ երեւանցու նման ապրում են: Ասել եմ ու ասելու եմ երեւանցիներ ուշքի եկեք: Տղամարդկանց էլ է վերաբերում, մի’ վախեցեք ձեր շողքից: Ես չգիտեմ այսպես ո՞ւր ենք գնալու, հասնելու»,-նշեց Արմեն Երիցյանը: Միաժամանակ նա ասաց, որ որպես ԱԻՆ նախարար ունի իր առջեւ դրված խնդիրներ, որոնք կատարում է եւ յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդիրները պետք է կատարի: «Այսօր մենք բոլորս զբաղվում ենք ամեն ինչով, բացի մեր գործերից: Մենք ուրիշների գործերից ենք խոսում, քանի որ դա մոդայիկ է դարձել: Բայց ամեն մեկս պետք է սկսենք մեզանից»,- խորհուրդ տվեց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ ասել է ու ասում է, որ Կոմայգին մաքրելու է նույնասեռականներից եւ այգին ծառայելու է մեր երխաների համար: