Ոստիկանները ապրիլի 23-ի ուշ երեկոյան ձերբակալել են Բելգորոդ քաղաքի կենտրոնում 6 մարդու գնդակահարության մեջ կասկածվողին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

Սերգեն Պոմազունը հայտնաբերվել է «Բելգորոդ» կայարանի բեռնատար շարժակազմում, երբ փորձել է լքել շրջափակման վայրը: Ոստիկանության աշխատակիցները ճաչաել են կասկածյալին եւ միջոցներ ձեռնարկել նրան ձերբակալելու համար: Պոմազունը դիմադրություն է ցույց տվել եւ դանակով վիրավորել ոստիկանության մայոր Յուրի Սեդիխին՝ աչքի եւ ուսի մասում: Ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, երկրորդ ոստիկանը չի տուժել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ ձեռքերը ոլորած Պոմազունը հայտարարում է, որ ինքը երեխաների վրա չի կրակել: «Իսկ որտե՞ղ եք կրակել», հարցին, նա պատասխանում է «Դժոխքի վրա»:

Քաղաքի կայարանում Պոմազունի ձերբակալության մասին տեղեկության տարածումից անմիջապես հետո քաղաքի շուրջ 200 բնակիչներ շարժվել են կայարանի կողմը եւ պահանջել իրենց հանձնել նրան:
Ցուցմունքներ տալուց հետո, Պոմազունին կտեաղափոխեն հոգեբուժարան՝ փորձաքննության: Քանի որ ձերբակալության պահին նրա ձեռքին միայն դանակ է եղել, քննչական մարմինները որոնում են այն կարաբինը, որով Պոմազունը գնդակահարել է մարդկանց: Նա հայտարարել է, որ թաքցրել է զենքը: Պոմազունը հրաժարվել է ցուցմունք տալ եւ նշել, որ դա կանի միայն դատարանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, 31-ամյա Սերգեյ Պոմազունը Բելգորոդի այգիներից մեկում կրակ էր բացել, ապա դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով զոհվել էր 6 մարդ, այդ թվում 2 աշակերտուհիներ: