Հայոց ցեղասպանության մասին նոր փաստեր պետք չեն, որովհետեւ այն իրողություն է, անհրաժեշտ է աշխատել Ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ գիտությունը զբաղված է այս խնդրի շուրջ ուսումնասիրությամբ, օրինակ թուրք հայտնի ցեղասպանագետը վեջերս ասաց, որ Ցեղասպանության մասին նոր նյութեր կան, եւ գիտականների հետազոտությունները պետք է նպաստեն ցեղասպանության ճանաչման խնդրի լուծմանը:
«Թուրքերը ժխտում են, որ եղել է ցեղասպանություն, սակայն նրանք ապացույցներ չունեն: Այն որ Ցեղասպանություն եղել է, միայն մեր հետազոտությունները չեն, որ փաստում են, այլեւ այլ երկրների գիտնականների հետազոտությունները: Ուստի մենք բոլորովին տանուլ տված չենք, այլ ընդհակառակը պետք է մանրուքների հետեւից չընկնենք, մեկը մի բան ասի՝ մենք պատասխանենք, որ չթվա թե բանավեճ ենք սկսել: Մեր բանավեճը պետք է լինի հիմնարար խնդիրների շուրջ»,-ասաց Մարտիրոսյանը:











