Ռուսաստանի Սոչի քաղաքի կենտրոնում գտնվող հանրակացարանի շենքում մեծ հրդեհ է բռնկվել: Ավելի քան 100 բնակիչների հաջողվել է տարհանել: Նախնական տեղեկություններով՝ 4 մարդ տուժել է թունավոր գազից:

Հրդեհը մարելուց հետո, փրկարարները մարդկանց որոնումներ են սկսել, որոնք, հնարավոր է, մնացել են շենքի ներսում: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Տուժածներից երկուսը երեխաներ են՝ 5 տարեկան եւ մի քանի ամսական:

Հրդեհը բռնկվել է շենքի 5-րդ հարկում, ապա տարածվել մյուս հարկերում: Հրդեհն ընդգրկել է 1600 քմ տարածք: Հրդեը մարելու համար ուղղաթիռներ են գործի դրվել:

Վերջին տվյալներով հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել: Դեպքի վայրում աշխատում են քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունները:

Հրդեհի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: