Կռունկն ընկել է Ռուսաստանի Կիրով քաղաքի շենքի վրա: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 26-ին: Ինչպես հաղորդում է NTD հեռուստաալիքը, շինարարական կռունկն ընկել է բնակելի շենքի վրա: Միջադեպի հետեւանքով վնասվել են 9-ից առաջին հարկերի պատշգամբները, նաեւ յոթ կայանված մեքենա:
Բարեբախտաբար, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Ականատեսները կռունկի անկումը տեսանկարահանել են:











