Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարկտահարությունից տուժածներին օգնելու նպատակով ստեղծված ֆոնդին իր աշխատավարձից փոխանցել է 100 000 դրամ: Այս մասին այսօր` մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ դրանից բացի`  նախարարությունը պատրաստվում է, աջակցության ծրագիր մշակել այն ուսանողների համար, որոնք վճարովի են սովորում եւ ծագումով կարկուտից տուժած բնակավայրերից են: Նա շեշտեց, որ եթե նման խնդիրներ լինեն, ապա իրենք պատրաստ են դա լուծել նախարարության եւ կառավարության կողմից մարդկանց առաջարկվող սոցիալական փաթեթի միջոցով, առայժմ դիմումներ չի ստացել:

Ինչ վերաբերում է ուսանողների տրանսպորտի խնդրին, քանի որ կարկուտից տռուժած գյուղացիները ասել էին, որ իրենց երեխաներին չեն կարողանում դասի ուղարկեն, ԿԳՆ նախարարն ասաց, որ դեռ այդ հարցին չի կարող պատասխանել,«հուսամ տրանսպորտի եւ կապի նախարար չեմ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am