Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի կատարած օրինազանցություններն անմիջապես հայտնվեցին ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության լրատվության վարչությունը որոշ մանրամասներ է հրապարակել դեպքի կապակցությամբ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության պետ, գնդապետ Գառնիկ Ղալիջանյանի խոսքով, «Վայոց ձորի մարզում շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել վառելիք ստացող շահառուների մասին կեղծ տվյալներ, որոնց միջոցով ընդհանուր 174 820 լիտր դիզվառելիքը չի բաշխվել, եւ 15 մլն 733 800 դրամ գումարը հափշտակվել է մարզպետարանի ղեկավար անձանց կողմից` չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները»:
Քրեական գործ է հարուցվել Քր.օր.-ի 308 հոդվածի 2-րդ մասի, 179 հոդվածի 2-րդ մասի առաջին, եւ 3-րդ մասի առաջին կետերով, գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Շարունակելով աշխատանքները` վարչության աշխատակիցները կաշառակերության փաստեր են հայտնաբերել նաեւ Շիրակի մարզում, եսւ երկու դեպք բացահայտել է նաեւ Գեղարքունիքի մարզում:
Մանրամասները` տեսանյութում











