Մոսկվայում անհավասարակշիռ հաճախորդը քարուքանդ է արել մանկական Kids & Co խանութը: Գիպսաստվարաթղթե պատը մաս-մաս անելուց եւ ցուցափեղկերը կոտրելուց հետո տղամարդը առանց հատուկ սարքավորումների ներխուժել է օդափոխման լիսեռի տարածք, հայտնում է LifeNews-ը:
Տեսագրությունում երեւում է, որ տղամարդն ակնհայտ նյարդայնացած է եւ ելք է որոնում: Նրան կարողացել են հանդարտեցնել միայն ժամանած ոստիկանության եւ ԱԻՆ-ի աշխատակիցները: Օդափոխման լիսեռի երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ մնացած «Սարդ մարդուն» «գերությունից» ազատել են եւ տարել ոստիկանության մոտակա բաժին:
Պարզվել է, տղամարդը մեծ քանակով ալկոհոլ է օգտագործել, որը, համադրվելով աչքին կաթեցրած դեղամիջոցի հետ, սաստիկ հալյուցինացիաներ է առաջ բերել:











