Ադրբեջանի Լրագորղների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակիցներ Ռասիմ Ալիեւն ու Մեհման Հուսեյնովը բռնության են ենթարկվել իրենց պարտականությունները կատարելիս: Դա տեղի է ունեցել հունիսի 3-ի կեսօրին Բաքվի Նիզամի փողոցում, երբ լրագրողները լուսաբանում էին ի պաշտպանություն Թուրքիայի երիտասարդների կազմակերպած ակցիան:
«Ես տեսագրում էի ոստիկանի վեճը ակցիայի մասնակից երիտասարդ աղջկա հետ: Ոստիկանը վիրավորում էր աղջկան, բայց ինձ տեսնելով` հարձակվեց եւ հարվածեց` բղավելով, որ իրեն չնկարեմ»,- պատմել է Ալիեւը:
Երկրորդ լրագրող Մեհման Հուսեյնովը հասցրել է նկարել ամեն ինչ: Ոստիկաններին հրամայել են վերցնել տեսախցիկները եւ ջնջել կադրերը, սակայն Մեհմանին հաջողվել է փախչել:
Ինստիտուտը պաշտոնական բողոք է հղել ՆԳՆ ղեկավարի անունով:











