Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը ներկայացրել է Մախաչկալայի քաղաքպետ Սաիդ Ամիրովի ձերբակալության տեսագրությունը: Հատուկ օպերացիան իրականացվել հունիսի 1-ին:

Կադրերը ներկայացնում են, թե ինչպես են սպեցնազի աշխատակիցները շրջապատել Ամիրովի տունը եւ ավտոտնակից ներխուժել շենք: Զինված աշխատակիցներն իրենց այնպես են պահել, կարծես վախեցել են զինված հակահարվածից: 

Սպեցնազի աշխատակիցներին դիմավորել է ներկայումս քաղաքապետի պաշտոնակատար Բագանդ Մագոմեդովը, որը պահանջել է ձերբակալվածներին իր մոտ հրավիրել: Քննիչը, մտնելով Ամիրովի սենյակը, նրան քաղաքավարի բացատրել է, թե ինչում է նա մեղադրվում եւ խնդրել գնալ իր հետ:

Ինչպես նշել է Life News-ը, ձայնագրության վերջում իր անունը չհայտնած իրավապահներից մեկն ավելացրել է. «Ասացե՛ք, մարդկանց, որ մեր ետեւից ոչ ոք չգա: Այստեղից մենք բացի Ձեզանից ոչ ոքի բաց չենք թողնի»: