Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունն իր դրոշի տակ է  համախմբել մեկ միլիոնից ավելի մարդու:  Դա կատարվել է այն ժամանակ, երբ Էրդողանը վերջնականապես ցրել է Ստամբուլի կենտրոնի ցուցարարներին. հունիսի 16-ի գիշերը տեղի իրավապահ ուժերը  մաքրել էին Թաքսիմ հրապարակը եւ «Գեզի» այգին:

Ստամբուլում ոստիկանները նամազից հետո սկսել են ջարդել Գեզի այգու ակտիվիստներին. Կան զոհեր

Թուրք առաջնորդն իր կողմնակիցներին է դիմել բոցաշունչ ճառով` կոչ անելով չենթարկվել վանդալների եւ խուլիգանների սադրանքներին,  ինչպես նաեւ խոստացել է  պատժել անկարգությունների հրահրմանը մասնակցած ցանկացած մարդու` ակնարկելով  երկրի ճգնաժամի վիճակից շահող խորհրդավոր «տոկոսային լոբբին»: Էրդողանը նաեւ ավանդաբար մեղադրել է արտասահմանյան`CNN, BBC եւ Reuters լրատվամիջոցներին` Թուրքիայում կատարվող իրադարձությունները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար: Վարչապետը մեղադրել է նաեւ եվրախորհրդարանականներին:  Էրդողանը ԵՄ-ին խորհուրդ է տվել իմանալ իր տեղը: Ամբոխը հիացմունքով է արձագանքել իր առաջնորդի խոսքերին, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Մինչդեռ հունիսի 17-ին  մեկօրյա գործադուլ  անցկացնելու մասին հայտարարած Թուրքիայի հինգ արհմիություններ մտադիր են երկրի փողոցներ դուրս բերել հազարավոր ցուցարարների` պետաշխատողներ, բժիշկներ, ինժեներներ: Հավանաբար,  նրանց կմիանան նաեւ բուհերի ուսանողները եւ դասախոսները, նաեւ բարձրդասարանցիները: