Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Սարդարապատի ճակատամարտի ամենամեծ դասին՝ ստրկամտության թոթափմանը:

«Ընդհանրապես որեւէ ճակատամարտի մասին պատմելիս, բավական էր ասել, որ «հայ ժողովուրդը ռուս ժողովրդի օգնությամբ հաղթանակ տարավ»»,- հիշում է հուշարձանագետն ու հավելում, որ զարմացել է, երբ ուսուցիչն ասել է, որ Սարդարապատի ճակատամարտում ռուսները չեն եղել:

«Միթե մենք թուրքերին հաղթել ենք, փայլուն ճակատամարտ ենք տվել ինքնուրույն, առանց որեւէ մեկի օգնության: Մեր ուղեղները մի քանի տարի արդուկել էին, որ առանց ռուսի օգնության հաղթանակ հնարավոր չէր տանել»,-ասում է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: