Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 66-ամյա Լեւոն Մանուկյանը արդեն մի քանի տարի է ինչ իր տնամերձ փոքրիկ այգում բազմաթիվ ու բազմապիսի արեւադարձային բույսերի աճեցմամբ է զբաղվում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ մասնագիտությամբ լուսանկարիչ Լեւոն Մանուկյանի այգում աճում է նաեւ կիվի, որից ըստ նրա պատմածի, ինքը բավականին հաջող բերք է ստացել նախորդ տարի: «Անցած տարի շուրջ 400 հատ կիվի եմ հավաքել, այս տարի մի փոքր քիչ է բերքը, բայց դե էլի գոհ եմ»,-ասաց նա: Լեւոն Մանուկյանի այգում է գտնվում նաեւ շուրջ 10 մետր բարձրություն ունեցող հսկա արմավենին, որը նրա կարծիքով՝ Հայաստանում նման բարձրություն ունեցող միակ ծառն է:
Լեւոն Մանուկյանի՝ կարծիքով ինքը մեծ սիրով կզարգացներ կիվիաբուծությունը հայաստանում, եթե հնարավորություն ունենար ու մի փոքր էլ պետական աջակցություն:
Մանրամասները` տեսանութում:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի/NEWS.am











