Կահիրեում մեկ մարդ զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են ոստիկանության եւ Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով: Այդ տվյալները հայտնում է Կահիրեի «Ռաբիա ալ Ադավիա» մզկիթին կից հիվանդանոցը:

Հուլիսի 16-ի գիշերը Մուրսիի հազարավոր կողմնակիցներ փակել էին Կահիրեի ճանապարհները: Շարունակվում են իսլամիստների բախումները ոստիկանության հետ: Մուրսիի համախոհները արգելափակել են նաեւ օղակաձեւ մայրուղին, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ոստիկանությունը եւ բանակի ստորաբաժանումները ամբոխին  կանգնեցրել էին Թահրիր հրապարակի մոտ, կռիվ էր սկսվել: Որոշ ժամանակով կարգուկանոն հաստատել էր հաջողվել միայն ուշ գիշերը, սակայն իսլամիստները խոստանում են Կահիրեի փողոցներ վերադառնալ արդեն հուլիսի 16-ին:  Նրանց գլխավոր նպատակն է վերադարձնել զինվորականների կողմից պաշտոնանկ արված Մուհամեդ Մուրսիին, հաղորդում է vesti.ru-ն:

Այդ նույն ժամանակ Թահրիր հրապարակում  այլ ցույց էր տեղի ունենում, որին մասնակցում էին «Մահմեդական եղբայրների» հակառակորդները: Այդ մարդիկ բանակի կողմից են եւ ասում են, որ իշխանափոխությունը եգիպտացիների մեծամասնության ցանկությունն էր: