Կանադայում ամուսնական զույգն անտառում զբոսնելիս տեսագրել է անորսալի ձյունե մարդու նման տարօրինակ արարածի: Նրան ամուսինները նկատել են Բրիտանական Կոլումբիայի Միշն քաղաքից ոչ հեռու, հայտնում է Huffington Post-ը:

YouTube-ում տեղադրված տեսագրությունում կապկանման խիտ մազածածկույթով պատված արարածը նշմարվում է 20 վայրկյան, որից հետո թաքնվում է թփուտներում: Բնականաբար, տեսագրության իսկության ապացույց չկա:   

Ինչպես եւ  բոլոր նախկին տեսագրություններում, այստեղ եւս ձյունե մարդու պատկերն աղավաղված է, իսկ նրա տեղաշարժն այնքան մեծ հեռավորությունից է նկարահանված, որ այն  մանրամասն  դիտել հնարավոր չէ:  Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց հետո այն դիտել են 250 հազար անգամ: Միաժամանակ, անհասկանալի է, թե երբ է նկարահանվել  այն, հաղորդում է NEWSru.com-ը: