Օդեսայում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները հուլիսի 26-ին ձերբակալել են 62-ամյա ռուսաստանցի «օրենքով գող» Գեորգի Մելիքաձեին, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գիա Բաթումսկի: Հենց նույն օրը նա վտարվել է երկրից: Առաջիկա 5 տաիներին նրա մուտքն Ուկրաինա արգելված է:

Գերոգի Մելիքաձեն Օդեսա է ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի տեղի գողական աշխարհի պատրիարք Վլադիմիր Դրիբնոյին, որի մականունն է Պոլտավա: Վերջինիս 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Ուկրաինա են ժամանել հարգարժան մարդիկ նախկին ԽՍՀՄ բոլոր ծայրերից, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:

Մելիքաձեն ինքը համարվում է հեղինակությունների «հին դպրոցի» ներկայացուցիչ: