«Hollywood Bowl»-ի լիքը դահլիճի առջեւ «System of a Down»-ի համերգի ցանկում խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը ցեղասպանության մասին կամերային համար է ներառել։ Տարոն Մալաքյանի կիթառի հնչյունների ներքո, որը կատարել է «Զեթյուռի նման» երգը, Թանգյանը դիմել է ունկնդիրներին.

 «Պատկերացրեք 40-ական թվականները։ Սկսվել է Երկրորդ համաշխարհայինը, սակայն Ամերիկան որոշել էր պատերազմի մեջ չմտնել Բրիտանիայի կողմից։ Պատկերացրեք, եթե ամերիկացիները դառնային նացիստական Գերմանիայի դաշնակիցը, որոշեին մոռանալ Հոլոքոստի մասին եւ այդ բառը երբեք չօգտագործեին պետության քաղաքականության մեջ։

Պատկերացրեք՝ ինչպիսին կլիներ կյանքը։

Պատկերացրեք, թե ինչ կնշանակեր հրեա լինել, ապրել Լոս Անջելեսում եւ չլսել նախագահից կամ Կոնգրեսից «Հոլոքոստ» բառը։

Ահա թե ինչ են զգում հայերը, հույները եւ ասորիները, երբ մեր կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը»,-Թանգյանի խոսքը փոխանցում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Տեսանյութը կարելի է դիտել այստեղ։

Խմբի ստեղծումից ի վեր՝ դրա անդամներն ակտիվորեն կոչ են անում ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը արդար կերպով լուծել Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների հարցը։ 2009-ին Թանգյանը նախագահ Օբամային ուղղված տեսահղում է թողարկել, որտեղ նրան կոչ է արել կատարել իր նախընտրական խոստումն ու հարգել ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ այն ճանաչելով։

Պայքարի պատմության մասին պատմում է «SCREAMERS» փաստագրական ֆիլմը, որն ընդգծում է համաշխարհային քաղաքական գործիչների անգործությունը Դարֆուրի եւ Հայոց ցեղասպանության հարցում։ Ֆիլմում ներառված է P.L.U.C.K երգի կատարումը։