Օրեր առաջ համացանցում նոր հիթ է հայտնվել՝ տեսանյութ, որում մորուքավոր տղամարդը պարում է ջրարջի հետ, որը նման է բրդյա պարկի։ Այժմ նրանց տեսահոլովակը թրենդային է եւ լայն տարածում ունի ինտերնետի սիրահարների շրջանում։

Մարկ Բրաունը այդ կենդանիների հետ երկար տարիներ է շփվել, իսկ ջրարջին, որի հետ նա պարում է, վաղուց է ընտելացրել։ Նա կենդանուն անգամ անուն է տվել՝ Հանշոու։

Տեսագրությունն այնքան էլ թարմ չէ, սակայն ինտերնետում հանրահայտ է դարձել միայն օրեր առաջ։ Ընդամենը հաշված ժամերի ընթացքում տեսահոլովակն ու դրա պատճենները միասին երկու միլիոնից ավել դիտումներ են հավաքել, փոխանցում է Lenta.ru-ն։

Ցավոք կենդանին սատկել է այս ձմռանը, սակայն Բրաունների ընտանիքում, բնականաբար, նոր ջրարջ է հայտնվել։