Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հանրության ուշադրությանն է ներկայացնում Սյունիքի հանքարդյունաբերության իրական դեմքը. անխնա շահագործում, բնության ավեր և աղտոտում, գործող և լքված պոչամբարներ, վթարներ և օրինախախտումներ, էկոլոգիական աղետաբեր խնդիրներ:
Ճակատը նշում է, որ այդ ամենը փաստագրվել է հունիսի 25-30-ը կատարած այցի ընթացքում:
«Հանքարդյունաբերության արդյունքում Սյունիքը շարունակում է զրկվել իր կենսական տարածքներից՝ վերածվելով մեռյալ ու թունավոր գոտիների. Քաջարան, Կապան, Ագարակ, Գեղանուշ, Արծվանիկ, Ողջի, Գեղի, Լիճք, Տաշտուն, Դաստակերտ»,-ասված է Ճակատի հայտարարությունում:











