Նովոսիբիրսկում բնակիչներն ականատես են դարձել տարօրինակ եւ սարսափելի վթարի: Հայտնի չէ, թե որտեղից կենտրոնական մայրուղի է դուրս եկեկ մի ցուլ, ինչը վթարի պատճառ է հանդիսացել:
Չնայած որ վարորդները փորձել են խուսափել հարվածից, կենդանին երկու անգամ անիվների տակ է հայտնվել: Տեսանյութը հրապարակել է Life News-ը:
Արդյունքում՝ «Mitsubishi pajero»-ի հետ բախումից կենդանին սատկել է: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կենդանու տիրոջը:











