Եգիպտոսում «Մահմեդական-եղբայրները», որոնց ուժի միջոցով ցրելը հանգեցրել է հարյուրավորոր զոհերի, խոստացել են փողոց դուրս բերել մարդկանց՝ բողոքելով սպանությունների դեմ: Հիշեցնենք, որ եգիպտական իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը կազմում է 525:

Իսլամիստները շարունակում են պնդել, որ զոհերի իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները: Նրանք հայտարարում են, որ քաղաքում դիպուկահարներ կան:

Դիպուկահարների առկայությունը հաստատում են նաեւ լրագրողները: Սակայն առյժմ չի հաստատվել, որ դիպուկահարները պատկանում են կառավարական ուժերին. հաղորդագրություններ են ստացվել, որ տանիքներում գործում են հենց իսլամիստների դիպուկահարները:

Ի պատասխան եգիպտական իշխանությունների գործողությունների՝ իսլամիստները ծրագրում են զանգվածային երթ անցկացնել երկրի մայրաքաղաքում, հաղորդում է NEWSru.com-ը:

Նախօրեին իսլամիստներին ցրելու եգիպտական ոստիկանության ու բանակի գործողություններին ի պատասխան՝ նրանք երկրի ամբողջ տարածքում դիվերսիաներ եւ սադրանքներ են իրականացնում: Հաղորդվում է, որ իսլամիստները հարձակումներ են գործել նաեւ քրիստոնեական մոտ 20 եկեղեցիների վրա: