ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Բեյրութում կատարված ահաբեկչությունից տուժածներին եւ լիբանանցիներին կոչ արել «ազգային միաբանություն պահպանել երկրի կայունությունը խախտելու փորձերին դիմակայելու համար։

Ահաբեկչական գրոհը կատարվել էր օգոստոսի 15-ին Բեյրութի հարավում՝ շիական «Հըզբոլլահ» խմբավորման շտաբի մոտ։ Զոհվել էր 18 մարդ, 291-ը՝ վիրավորվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Ռոսիա-24»-ը հայտնում է 20 զոհերի մասին։ Հիշեցնենք,ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհերի մասին։

Բեյրութում պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել

Պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ «Սարայաթ Աիշա-Ում մուամինին» խմբավորումը։

Այսօր երկրում սուգ է հայտարարվել։ Ավելի վաղ ահաբեկչությունը դատապարտել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը լիբանանցիներին կոչ էր արել «համախմբվել իշխանության շուրջ եւ փորձել կենտրոնանալ Լիբանանում անվտանգության եւ կայունության ապահովման վրա»։