Լուսինե Գեւորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի եւ հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ ամեն շաբաթ համացանցում տեղի են ունենում նրա ֆիլմերի օն-լայն պրեմիերաները:
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է եւ աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական եւ առողջական վատ վիճակին, Լուսինե Գեւորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի եւ այլ հանրային տարածքների փրկության համար:
Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ եւ չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:
Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:
«Օգնենք Լուսինե Գեւորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:
Լուսինե Գեւորգյանի հեռախոսահամարներն են՝ (091) 301 631, (010) 731 926:
ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝
220253215960000 /ՀՀ դրամ/
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
հասցե՝ Երեւան, Բայրոնի փող. 1
Ստացող՝ Լուսինե Գեւորգյան











