Մալայզիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 37-ի, ասվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարությունում:
Զոհերի թվում կան Մալայզայի, Նեպալի քաղաքացիներ եւ մեկ կանադացի: Ավելի վաղ հիվանդանոց տեղափոխված 16 անձանց թվում եւս կան օտարերկրացիներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: Հաղորդվում է նաեւ, որ նախնական վարկածով ավտոբուսն անսարք է եղել: Իշխանություններն այն շահագործման համար անպետք էին համարել:
Այսօրվա դրությամբ՝ չի ճանաչվել 17 դիակների ինքնությունը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել երեկ՝ օգոստոսի 21-ին: Զբոսաշրջային ավտոբուսը, որում եղել է ավելի քան 50 մարդ, ձորից ցած է ընկել:
Մալայզիայի լեռներում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը
Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի եւ 16 փրկվածների մասին:
Մալայզիայում ավտոբուսը ձորն ընկնելու հետեւանքով 30 մարդ է զոհվել











