Մալայզիայի լեռներում վթարի է ենթարկվել ուղեւորատար ավտոբուսը: Նախնական տվյալով` ավելի քան 40 զբոսաշրջիկներ են գտնվել ավտոբուսում, որը բարձրադիր Genting Highlands հանգստավայրից երկրի մայրաքաղաք Կոալա Լումպուր վերադառնալիս ընկել է ձորը:

Արտասահմանյան մամուլը հայտնում է, որ պատահարը կատարվել է լեռնային մայրուղում: Առայժմ չպարզված պատճառներով  ավտոբուսը հայտնվել է ճամփեզրին եւ այնտեղից գլորվել  խոր կիրճը: Տեղի ոստիկանությունն առայժմ չի կարող նշել զբոսաշրջիկների ազգությունը, հայտնում է «Զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունը:

Life News-ը հայտնում է, որ ավտոբուսում, տարբեր տվյալներով, մինչեւ 49 մարդ է եղել: Նախնական տվյալով` 15 ուղեւոր զոհվել է, այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 17 մարդու:

Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսը երթուղային էր եւ պարբերաբար երկրի հյուրերին տեղափոխում էր բարձրադիր հանգստյան գոտի եւ հետ բերում: