Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, հայտնում է El Pais-ը։
Եվս 58 տուժած հոսպիտալացվել է, նրանցից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը հնարավոր է ավելի մեծ լինել։
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան, Ուրդա կայարանի մոտ։ Իսպանիայի կառավարության աղբյուրների տվյալներով՝ բախման պատճառը կարող էր մարդկային սխալը լինել. Renfe ընկերության AVE արագընթաց գնացքը բախվել է գծերի վրա կանգնած Iryo ընկերության գնացքին։
Երկու գնացքներում ավելի քան 540 մարդ է եղել։ Iryo ընկերությունը հայտնել է, որ իր գնացքին հետևից հարվածել է Renfe-ի 103 շարքի գնացքը։ Փոխադրողը խորին ցավակցություն է հայտնել տուժածներին և նրանց հարազատներին, տեղեկացրել արտակարգ արձագանքման ընթացակարգերի գործարկման մասին և խոստացել համագործակցել իշխանությունների հետ՝ վթարի պատճառները պարզելու համար։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է ներքին գործերի նախարարի հետ այցելել դեպքի վայր։ Տոլեդոյում դիահերձարան են նախապատրաստում՝ զոհերի մարմիններն ընդունելու համար։ Մադրիդի և Անդալուսիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։ Մասնավորապես, Մադրիդի Ատոչա և Սևիլիայի երկաթուղային կայարաններում ուղևորների հարազատներին օգնություն ցուցաբերելու կետեր են բացվել։





























