Քլիվլենդի դատարանը 58-ամյա Ռիչարդ Դեմերոնին պարտավորեցրել է հրապարակավ ներողություն խնդրել եւ ոստիկանության բաժնի մոտ կանգնել՝ «հիմար» գրությամբ ցուցանակը ձեռքին: Դեմերոնին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա զանգահարել է 911 հեռախոսահամարին եւ սպառնացել ոստիկանության սպային:

Ներկայումս օրինախախտը մեկ շաբաթ շարունակ, ամեն օր 3-ական ժամ պետք է կանգնի հսկա ցուցանակը ձեռքին, որի վրա գրված է. «Ես ներողություն եմ խնդրում ոստիկանության սպաներից այն բանի համար, որ ինձ պահել եմ հիմարի պես, զանգահարել ու սպառնացել սպանել: Ես ներողություն եմ խնդրում եւ խոստանում, որ նման բան այլեւս չի կրկնվի»:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Քլիվլենդում սա նմանատիպ առաջին դեպքը չէ. 2021-ին դատարանը պարտավորեցրել էր 32-ամյա Շեն Հարդինին երկու օր 2-ական ժամ կանգնել փողոցում հետեւյալ ցուցանակով. «Միայն հիմար վարորդը կարող է մտնել մայթ՝ դպրոցական ավտոբուսը շրջանցելու համար»: