Ամերիկացի Ջոնաթան Թրափը, որը որոշել էր օդապարիկով կտրել Ատլանտյան օվկիանոսը, Կանադայից այն կողմ չի կարողացել անցնել:
Ծնունդով Հյուսիսային Քարոլինայից 39-ամյա ծրագրավորողը նախատեսել էր 6 օրում Արեւմտյան Եվրոպա հասնել (իսկ դա 4 հազար կմ է):
Սեպտեմբերի 12-ի կեսօրին նա Facebook-ի իր էջում գրել էր. «Կթռչեմ Սուրբ Լավրետիի ծոցի վրայով, 5,5 կմ բարձրությամբ, 80 կմ/ժամ արագությամբ»: Իսկ երեկոյան, արդեն մոտենալով Նյուֆաունդլենդ կղզուն, Թրափը կապվել է Գալիֆաքսի փրկարարական կենտրոնի հետ, որտեղից ռադարների օգնությամբ հետեւում էին նրա թռիչքին, եւ ասել, որ բախվել է «տեխնիկական խնդիրների»:
Մեկնարկից մոտ 13 ժամ անց արկածներ որոնող Թրափը վայրէջք է կատարել անմարդաբնակ վայրում: «Սա բոլորովին նման չէ Ֆրանսիային»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ նա իր թռիչքն սկսել էր Մեն նահանգի հյուսիսից:
Ամերիկացի ծրագրավորողը որոշել է փուչիկներով թռչել Ատլանտյան օվկիանոսի վրայով
Rbc-ն նշում է, որ Թրափն առաջին անգամ չէ նման անսովոր փոխադրամիջոց ընտրում: 2010թ. նա հարյուրավոր փուչիկներից կախված փրկամակույկով կտրել անցել էր Լա Մանշը:











