Մեքսիկայում «Ինգրիդ» փոթորիկի եւ «Մանուել» արեւադարձային փոթորկի հետ վրա հասած տեղատարափ անձրեւների զոհ է դարձել 25 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները:
Ըստ լրատվամիջոցների` 17 մարդ զոհվել է Հերերո նահանգում, երեքը` Պուեբլոյում, նույնքան էլ Իդալգո նահանգում եւ երկուսն էլ` Օաhակայում: Մարդկանց մահվան պատճառ են դարձել սողանքները եւ ջրի վարար հոսքը, որը գոյացել է գետերի` հունից դուրս գալու հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փրկարարական ծառայությունները հայտնում են, որ այժմ փորձում են կապ հաստատել «մեծ տարածքից» կտրված բնակավայրերի հետ, որտեղ, ըստ չհաստատված տվյալների, նույնպես կարող են մարդկային զոհեր լինել: Իշխանությունները վտանգավոր շրջաններից արդեն տարհանել են 8 հազար մարդու եւ բնակիչներին կոչ են անում օգտվել անվտանգ վայրերի ժամանակավոր կացարաններից:











