Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային սպորտային միջոցառման ժամանակ ընկել է հեծանիվից: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Կարակասում:

Մադուրոն գլխավորել է հեծանվորդների շարասյունը՝ ղեկը բռնելով մեկ ձեռքով, իսկ մյուսով ողջունելով ներկաներին: Ինչ-որ պահին նա չի կարողացել ղեկավարել փոխադրամիջոցն ու վայր է ընկել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Venezolana de Television հեռուստաալիքը: Նրա հետեւից ընկել են նաեւ շրջապատող հեծանվորդները, սակայն լուրջ վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Նախագահն իր անկմանը հումորով է վերաբերել. «Երբ երթեւեկում էին Լեկունայի պողոտայով, ես շեղվեցի եւ ընկա: Բոլորս էլ ընկանք, սակայն բարձրացանք՝ քրքջալով»: