Ճապոնիայի մոտ 500 տնտեսություններում եւ 20 պրեֆեկտուրաներում ցուցումներ են ստացվել տարհանման վերաբերյալ՝ կապված երկրի ափամերձ շրջաններ հասած «Մանյա» թայֆունի հետ:

Թայֆունը սեպտեմբերի 16-ի առավոտյան հասել է Ճապոնիայի կենտրոնական հատված: Մի քանի ժամվա ընթացքում 500մմ ավելի տեղումներ են գրանցվել: Թայֆունի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 25 մ/վ:

Սիգա, Ֆուկուի եւ Կիոտո պրեֆեկտուրաներում տագնապի առավելագույն մակարդակ է հայտարարվել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրեւների արդյունքում կարող են սողանքներ եւ հեղեղներ առաջանալ: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն: Երկրի արեւմտյան եւ կենտրոնական հատվածներում ավելի քան 80 հազար տնտեսություններ առանց էլեկտրականության են մնացել:

Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահի դրությամբ 3 մարդ անհայտ կորած է համարվում, եւս 29 մարդ վնասվածքներ է ստացել: