Չինաստանում դպրոցական ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 21 մարդու: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհերի մասին:

Հիշեցնենք, որ 24 ուղեւորով ավտոբուսը, որոնցից 12-ն աշակերտներ էին, բախվել է քար եւ ավազ տեղափոխող բեռնատարի եւ ընկել կամուրջից: Երեք մետր բարձրությունից ընկած ավտոբուսի վրա բեռնատարից  ավազ եւ քար էր թափվել: 

Չինաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

 16 մարդ տեղում մահացել է, եւս հինգն ավելի ուշ  վախճանվել են հիվանդանոցում: Վթարի պատճառները պարզվում են: