Զուգարանակոնքերով մրցավազք է կայացել ԱՄն Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում,

Hampdenfest ամենամյա փառատոնի շրջանակներում:

Մրցմանը մասնակցել են «անիվներով զուգարանակոնքերի» ամենատարբեր տեսակներ, որոշներն իրենցից ներկաացնում էին հեծանիվի համադրություն, մի մասն էլ՝ մրցավազքային բոլիդներ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  ABC2 հեռուստաալիքը:

Հաղթանակ է տարել տեղական Gorilla Finger Racing թիմը՝ բաղկացած յոթ անձանցից: Նրանց «մրցարշավային բոլիդը» եռանիվ հեծանիվ-զուգարանակոնք էր՝ զարդարված գորիլայի արհեստական մորթով: Հեծանիվը վարել է Ջորդան Պյուն: