Ավարտվել է 2012թ. հունվարին իտալական Ջիլյո կղզու մոտ խորտակված Costa Concordia նավը հատակից բարձրացնելու գործողությունը։

Այս մասին սեպտոմբերի 17-ի առավոտյան հայտարարել է Իտալիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Ֆրանկո Գաբրիելին, հաղորդում է  AFP-ն:

Costa  Concordia-ն ջրից դուրս բերելու գործողությունն սկսվել էր սեպտեմբերի 16-ին` տեղի ժամանակով  09:00-ին:

Իտալիայում սկսվել է խորտակված Costa Concordia-ի` ջրից դուրս բերելու գործողությունը

Կողաշրջված զբոսանավը ուղղահայաց դիրքի է բերվել: Հաջորդ փուլը լինելու է զբոսանավը նավանորոգարան հասցնելը, հայտնում է lenta.ru-ն: Մոտակա նավահանգիստ նավը տեղ հասցնել հնարավոր կլինի միայն մինչեւ 2014թ. գարնանը: Այն վերջնականապես վերանորոգել կկարողանան միայն 5 տարի հետո: 

Սա աննախադեպ գործողություն է պատմության մեջ. Նախկինում երբեք ինժեներները նման մեծ նավ չէին տեղափոխել: Զբոսանավը կշռում է 114 հազար տոննա, երկարությունը գերազանցում է երեք ֆուտբոլի դաշտի երկարությանը, նշում է rbc-ն:

Զբոսանավը բարձրացնելու աշխատանքներին մասնակցել է 500 մարդ: 114 հազար տոննա կշռող զբոսանավն ուղղահայաց դիրքով դնելու համար այն անհրաժեշտ էր 65 աստիճանի անկյան տակ բարձրացնել: Դրա համար Ջիլիո կղզու ափերի մոտ հատուկ կոնստրուկցիա էր  պատրաստվել, որի շինարարության համար անհրաժեշտ էր եղել 30 հազար տոննա  պողպատ եւ 18 հազար տոննա բետոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իտալական Costa Concordia նավը խորտակվել էր 2012թ. հունվարի 14-ի գիշերը Տիրենեյան ծովում՝ Ջիլյո կղզում ափերի մոտ։ Նավում 4,2 հազարից ավելի մարդ կար։ Ողբերգության զոհ էր դարձել 32 մարդ, որոնցից երկուսն առայսօր անհետ կորած են։