Նիգերիայում աղետի ենթարկված փոքր օդանավի զոհերի թիվը հասել է 15-ի: Այսպիսի ճշտված տվյալներ է փոխանցում Reuters-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր 8զոհի մասին:
Նիգերիայում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել փոքրիկ ուղեւորատար օդանավը
Վթարի ժամանակ Embraer 120 օդանավում եղել է 25 մարդ: Նշվում է, որ Associated Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը չարթերային չվերթ էր կատարում՝ տեղափոխելով Ինդո նահանգի նախկին ղեկավարի դիակը եւ նրա հարազատներին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Օդանավը վթարի է ենթարկվել Նիգերիայի Լագոս օդանավակայանից թռիչքի ժամանակ՝ շարժիչի անսարքության պատճառով:











