Նիգերիայում Լագոսի օդանավակայանում հոկտեմբերի երեքին կոշտ վայրէջք է կատարել ուղեւորատար օդանավ, թռիչքուղուց ծուխ է բարձրանում: Վերջին տվյալներով՝ մահացել է ութ մարդ: AFP տվյալներով՝ օդանավում եղել է 20 մարդ:

Նախնական տեղեկություններով՝ խոսքը փոքրիկ օդանավի մասին է, սակայն տեսակը չի նշվում: Վթարի վայրում՝ թռիչքուղու վրա, թանծր ծուխ է: Դեպքի վայր են ուղեւորվել հրշեջները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: