Մեքսիկայի հյուսիսի Չիուաուա նահանգում «հրեշ-ավտոմեքենաների» շոուի զոհերի թիվը, որի ժամանակ ջիփը բախվել էր հանդիսատեսների ամբոխին, հասել է ութ մարդու, հայտնել է նահանգապետ Սեսար Դուարտեն: Մի քանի մարդ վիրավորվել է: Ըստ նահանգապետի` մեքենայի վարորդը կարող էր հարբած լինել:  Վթարից հետո վարորդից վերցրած հարբեցածության թեստը դրական արդյունք է տվել: 

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին` Չիուաուայի Էլ Ռեհոն այգում: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհերի մասին:

Մեքսիկայում «հրեշ-ավտոմեքենաների» շոուի ժամանակ 6 մարդ է զոհվել

 Չիուաուայի քաղաքապետ Մակո Քեսադան հայտնել է, որ տասը վիրավորների վիճակը շատ լուրջ է եւ մտահոգիչ: Նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Extremo Aeroshow փառատոնի օդային ցուցադրության ժամանակ իրենց վարպետությունն են ցուցադրել  պարաշյուտիստները, պարապլաներիստները, մոտոշոու է անցկացվել, հսկայական բեռնատարների եւ ամենագնացների շուուներ, հանդես են եկել նաեւ էքստրեմալ սպորտի այլ տեսակների սիրահարներ: