Մեքսիկայում 6 մարդ զոհվել է եւ 47-ը վնասվածքներ են ստացել այսպես կոչված «հրեշ-ավտոմեքենաների» շոուի ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Չիուաուա քաղաքում այն բանից հետո, երբ կասեցման հատուկ բարձր սարքավորմամբ ջիպը դուրս է եկել վերահսկողությունից ու բախվել է հանդիսատեսի տրիբունային:

Տուժածների թվում կան երեխաներ:Ականատեսների խոսքով՝ ցուցադրության ժամանակ 1.5 մետր բարձրությամբ անվադողերով մեքենան հաղթահարում էր խոչընդոտներ՝ անցնելով մի շարք չօգտագործվող մեքենաների վրայով: Անսպասելի մեքենան դուրս է թռել եւ բախվել է ցանկապատին, որից այն կողմ նստած էր հանդիսատեսը:Նշենք, որ Չիուաուայում ամեն տարի անց է կացվում եռօրյա փառատոն, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացնում են ավիացիոն շոու, օդապարիկներ են բաց թողնում եւ ներկայացնում են «հրեշ-ավտոմեքենաներ»: