Նյու Յորքի Բրուքլին թաղամասի բնակիչներին անակնկալի է բերել ծվծվացող փափուկ խաղալիքներով բեռնված սպանդանոցի բեռնատարը, որը շրջել է Բրուքլինի սառեցված մսի արտադրությամբ զբաղվող շրջանում:

SBS-ը հայտնում է, որ սա բրիտանացի հայտնի գրաֆիտիստ Բանկսիի՝ Նյու Յորքում սկսված մեկամսյա բացօթյա ցուցահանդեսի 11-րդ աշխատանքն է:

Գրաֆիտիստի ոչ բոլոր աշխատանքներն են միանշանակ ընդունվել հանրության կողմից: Նրա վեբկայքը հաղորդում է, որ բեռնատարը երկու շաբաթ շրջելու է Նյու Յորքի փողոցներով ու մսագործներին հիշեցնելու է իրենց մորթած կենդանիներին: