Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում տարօրինակ դեպք է գրանցվել: Քաղցկեղով հիվանդ մարդկանց խնդիրներին ուշադրություն գրավելու նպատակով կազմակերպված ապօրինի երթին մասնակցող կինն անհասկանալի կերպով մնացել է մոտ վեց մետր բարձրությամբ բաժանվող կամրջի վրա, հաղորդում է NY Daily News-ը:
Հասկանալի չէ, թե ինչպես նա չի հասցրել հեռանալ կամրջից, երբ այն սկսել է բաժանվել: Արդյունքում կինը մնացել է վեց մետրանոց անդունդի վերեւում կախված: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն:











