ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ոստիկանները պղպեղ ու արցունքաբեր գազ են օգտագործել՝ ուսանողների՝ վերահսկողությունից դուրս եկող բացօթյա 500 հոգանոց գիշերային խնջույքը ցրելու համար:
Ոստիկանները նախ խնդրել են ուսանողներին ցրվել, քանի որ նրանց աղմուկը խանգարում է բնակիչներին, եւ երբ վերջինները չեն ենթարկվել, գործի են դրել գազն ու պղպեղը։ Գեղարվեստի քոլեջի ուսանողները ձեռքի տակ եղած ամեն ինչ՝ ափսեներ, շշեր, աթոռներ, նետել են ոստիկանների վրա։
Huffington Post-ը տեղեկացնում է, որ երեք մարդ ձերբակալցել է: Մի քանի ոստիկաններ կոտրված ապակիներից չնչին վնասվածքներ են ստացել: Վնասվել են նաև ոստիկանական մեքենաներն ու հանրային մեկ ավտոբուս:
Ոստիկաններից 45 րոպե է պահանջվել՝ ուսանողներին ցրելու ու տարածքում կարգուկանոն հաստատելու համար։











